Logo

Եվրոպայի չեմպիոն Կարեն Ավագյանը բաց կթողնի ծանրամարտի աշխարհի առաջնությունը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 10.11.2021ՍՊՈՐՏ
Եվրոպայի չեմպիոն Կարեն Ավագյանը բաց կթողնի ծանրամարտի աշխարհի առաջնությունը - Եվրոպայի չեմպիոն Կարեն Ավագյանը բաց կթողնի ծանրամարտի աշխարհի առաջնությունը

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի երիտասարդների և մեծահասակների չեմպիոն Կարեն Ավագյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի աշխարհի առաջնությանը՝ հաղորդում է ՀԱՕԿ-ը:

Ավագյանը շարունակում է ապաքինվել գոտկատեղի վնասվածքից:

Աշխարհի առաջնությանը կմասնակցեն Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը, Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (+109 կգ):

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կկայանա դեկտեմբերի 7-11-ն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա