«Ռոմայի» պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին, որը նախորդ մրցաշրջանը վարձավճարով ՊՍԺ-ում է անցկացրել, բուժզննում է անցել «Միլան» տեղափոխությանն ընդառաջ: Այդ մասին հաղորդում է Football Italia-ն:
Լրագրողները տեսանյութ են հրապարակել, որում ֆուտբոլիստը դուրս է գալիս Միլանի հիվանդանոցից: «Ռոմայի» նախկին ավագը նոր թիմում ելույթ է ունենալու 25 համարի մարզաշապիկով։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ «Միլանը» վարձակալելու է Ֆլորենցիին՝ պայմանագրի ամբողջական գնման հնարավորությամբ:
Իտալացու համաձայնագրի ժամկետը «Ռոմայի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ:
Ֆլորենցին Իտալիայի հավաքականի անդամ է, ԵՎՐՈ 2020-ի հաղթող, Ֆրանսիայի գավաթակիր և սուպերգավաթակիր:
«Միլանը» ներկայացրել է 2021-22 մրցաշրջանի երրորդ մարզաշապիկը

