Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի 5 ներկայացուցիչ դուրս է եկել կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։
Կիսաեզրափակչում են 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը, 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն ու 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը:
Առաջնությունում այսօր հանգստի օր է:

