Logo

Եվրոպայի ջրային ձևերի ֆեդերացիան լիցենզավորել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանը

18:41 / 01.10.2025Ջրային մարզաձևեր
null

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանը պաշտոնապես լիցենզավորվել է՝ որպես եվրոպական չափանիշներին համապատասխանող ջրային մարզաձևերի կենտրոն։ 

Այս նոր ձեռքբերումը թույլ կտա զգալիորեն ընդլայնել մարզահամալիրում հյուրըկալվող մարզիկների և միջազգային հավաքաների աշխարհագրությունը։  

Լիցենզիան հանձնել է Եվրոպայի ջրային ձևերի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Ջոզեպ Վարվոդիչը: «Լողավազանը կառուցված է՝ եվրոպական և համաշխարհային չափանիշներին համապատասխան: Այստեղ բոլոր հարմարությունները հիանալի են»,- ասել է Վարվորդիչը։  

Մարզահամալիրի ղեկավար Վարդան Զաքարյանի խոսքով՝ լիցենզիայի տրամադրումը կարևոր քայլ է մարզահամալիրի զարգացման համար․

«Առաջին հերթին այս լիցենզավորումը շատ լուրջ պատասխանատվություն է։ Այն նոր ճանապարհ է բացելու դեպի Եվրոպա, ինչը մեծ ձեռքբերում է մարզահամալիրի համար»,- ասել է Զաքարյանը: 

Այսպիսով՝ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանի լիցենզավորումը նոր էջ է բացում հայկական ջրային մարզաձևերի զարգացման պատմության մեջ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ