Logo

Եվրոպայի լավագույն ռմբարկուն ապաքինվել է վնասվածքից

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 21.04.2021ՍՊՈՐՏ
Lewandowski FCB - Եվրոպայի լավագույն ռմբարկուն ապաքինվել է վնասվածքից

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վերադարձել է թիմի մարզումներին: Մյունխենյան ակումբը հայտարարել է, որ 32-ամյա ֆուտբոլիստը առանց սահմանափակումների մասնակցել է գրեթե ամբողջ մարզմանը:

Լեհ ֆուտբոլիստը աջ ծնկի վնասվածքի պատճառով բաց էր թողել «Բավարիայի» 6 հանդիպում, այդ թվում ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի խաղերը, որոնց արդյունքում գերմանական թիմը դուրս մնաց հետագա պայքարից:

Միաժամանակ նշվում է, որ կիսապաշտպաններ Սերժ Գնաբրին ու Կորենտեն Տոլիսոն նույնպես ապաքինվել են վնասվածքներից և սկսել են թեթև մարզումներ անցկացնել:

Լևանդովսկին Բունդեսլիգայի 25 խաղում 35 գոլ է խփել և ընթացիկ մրցաշրջանի Եվրոպային ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ