Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում դեկտեմբերի 3-ին կայացել է ֆուտբոլի Եվրոպայի Մ21 առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։
Խումբ A. Սլովակիա, Իսպանիա, Իտալիա, Ռումինիա։
Խումբ B. Չեխիա, Անգլիա, Գերմանիա, Սլովենիա։
Խումբ C. Պորտուգալիա, Ֆրանսիա, Լեհաստան, Վրաստան։
Խումբ D. Ֆինլանդիա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Դանիա։
Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունն անցկացվելու է Սլովակիայում 2025 թ. հունիսի 12-ից հուլիսի 5-ը։ Մրցաշարի գործող հաղթողն Անգլիայի հավաքականն է։