Logo

Եվրոպայի թոփ-5 լիգաների լավագույն ասիստենտներն ընթացիկ տարում

18:24 / 30.03.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն այս պահի դրոթյամբ Եվրոպայի թոփ-5 լիգաների շրջանակում 2024 թվականի ընթացքում լավագույնն է գոլային փոխանցումների ցուցանիշով, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:

Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստն ընթացիկ տարվա ընթացքում Անգլիայի առաջնությունում կատարել է 11 ասիստ:

Լևերկուզենի «Բայերի» և իտալական «Միլանի» պաշտպաններ Ալեխանդրո Գրիմալդոն ու Տեո Էրնանդեսն 8-ական գոլային փոխանցումով բաժանում են 2-3-րդ տեղերը:

Բերգամոյի «Ատալանտայի» ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը, Բիլբաոյի «Աթլետիկի» և Թուրինի «Յուվենտուսի» վինգերներ Նիկո Ուիլյամսն ու Ուեսթոն Մակքենին չորսական ասիստով բաժանում են 4-6-րդ տեղերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ