Logo

Եվրոպայի թոփ-5 լիգաներում «գոլ+ասիստ» ցուցանիշով լավագույնները

20:44 / 01.01.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը 2024 թվականին Եվրոպայի թոփ-5 առաջնությունների լավագույն ֆուտբոլիստն է «գոլ+ասիստ» ցուցանիշով:

Սալահը դարձել է 29 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։ Սալահին հաջորդում են Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը (39+11, 50) և Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն (37+12, 49):

Լավագույն տասնյակում են նաև Ջոնաթան Դևիդը ֆրանսիական «Լիլից» (36+11, 47), «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը (32+14, 46), կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին (40+6, 46), Լոնդոնի «Չելսիից» Քոուլ Պալմերը (29+15, 44), Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը (38+2, 40), «Բարսելոնայի» բրազիլացի վինգեր Ռաֆինյան (24+13, 37) և Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եգիպտոսցի հարձակվող Օմար Մարմուշը (23+14, 37):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա