Logo

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը և գլխավոր քարտուղարն այցելել են Հայաստան

18:44 / 01.02.2023Ծանրամարտ
null

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի 2023թ․ Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին, հայտնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Քննարկվել է ապրիլին Երևանում առաջին անգամ կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել EWF-ի ղեկավարությանը նման պատասխանատու մրցաշարի կազմակերպումը Հայաստանին վստահելու համար և նշել, որ ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու համար: Ընդգծվել է, որ դրա համար առկա են անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները:

Անտոնիո Կոնֆլիտին նշել է, որ եղել են մարզահամերգային համալիրում և տպավորված են այնտեղ առկա պայմաններից ու հնարավորություններից:

Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի աառաջնությունն անցկացվելու է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին, իսկ մրցաշարը կանցկացվի ապրիլի 15-23-ին: ԵԱ-ն վարկանիշային է լինելու Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ