Logo

Եվս 4 ֆուտբոլիստ կարող է հեռանալ «Յուվենտուսից»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:03 / 07.07.2022ՍՊՈՐՏ
Յուվենտուս-2022

Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է «մաքրել» կազմը: Daily Star-ի հաղորդմամբ՝ իտալական գրանդից կարող են հեռանալ նաև կիսապաշտպաններ Արտուր Ռամոսը, Ադրիեն Ռաբիոն, Աարոն Ռեմսին և հարձակվող Մոյզե Քինը:

Ռեմսիի և Ռաբիոյի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականի ամառ, իսկ Արտուրի համաձայնագիրը՝ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Իտալացի 22-ամյա հարձակվող Մոյզե Քինը վարձավճարով է խաղում «Յուվենտուսում», նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է անգլիական «Էվերթոնին»: Վարձակալության պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

«Յուվենտուսից» այս ամռանն արդեն հեռացել են պաշտպան Ջորջիո Կիելինին, հարձակողական ոճի կիսապաշտպան Պաուլո Դիբալան, վինգեր Ֆեդերիկո Բերնարդեսկին և հարձակվող Ալվարո Մորատան, որը նույնպես թուրինյան ակումբում խաղում էր վարձավճարով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ