Logo

Expreso. «Լիվերպուլը» տրանսֆեր է համաձայնեցրել

14:40 / 04.01.2026Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» պայմանագիր է համաձայնեցրել բելգիական «Բրյուգեի» պաշտպան Ժոել Օրդոնյեսի հետ, հաղորդում է Expreso-ն:

Էկվադորցու տրանսֆերի համար անգլիական գրանդը կարող է վճարել ավելի քան 40 միլիոն եվրո: Կողմերը պայմանագրի մի քանի կետերի վերաբերյալ դեռևս բանակցում են: Սպասվում է, որ առաջիկա օրերին ֆուտբոլիստը կմեկնի Անգլիա:

Ընթացիկ մրցաշրջանում Օրդոնյեսը Բելգիայի ամենահեղինակավոր թիմի կազմում անցկացրել է 23 խաղ, խփել 1 գոլ:

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ