Logo

«Էյֆորիա»-ի երրորդ եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն փետրվարին

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:00 / 23.01.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Էյֆորիա-3

HBO մալուխային ալիքի «Էյֆորիա» սերիալի 3-րդ սեզոնի նկարահանումները կսկսվեն հաջորդ ամիս: Նոր դրվագները կթողարկվեն 2024 թվականին, հայտնում է Hypebae-ն։

2-րդ սեզոնի եզրափակիչին զուգահեռ, 3-րդ սեզոնի մասին հայտարարվեց դեռ անցյալ տարի: 

«Սեմ Լևինսոնը, Զենդայան և «Էյֆորիա»-ի ամբողջ դերասանական կազմն ու անձնակազմը 2-րդ սեզոնը հասցրել են անհավանական բարձունքների: Մեզ համար պատիվ է աշխատել այս շնորհալի և աներևակայելի տաղանդավոր թիմի հետ, և մենք ոգևորված ենք շարունակելու մեր ճանապարհորդությունը նրանց հետ 3-րդ եթերաշրջանում»,- ասել է Ֆրանչեսկա Օրսին՝ HBO Programming-ի գործադիր փոխնախագահը։

Դերասանական կազմում ընդգրկված են Զենդայան, Հանթեր Շաֆերը, Ալեքսա Դեմին, Սիդնեյ Սուինին, Մոդ Ապաթոուն, Ջեյքոբ Էլորդին և Անգուս Քլաուդը։ Իր դերի համար Զենդայան արժանացել է 2 «Էմմի» մրցանակի՝ հաղթելով «Լավագույն դերասանուհի դրամատիկ հեռուստասերիալում» անվանակարգում, ինչպես նաև «Ոսկե գլոբուս» և «Հեռուստատեսային քննադատների ընտրություն» մրցանակներին։

Էյֆորիան հիմնված է Ռոն Լեշեմի և Դաֆնա Լևինի ստեղծած իսրայելական համանուն մինի սերիալի վրա։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ