Logo

Էժենի Բուշարն ավարտել է կարիերան

13:04 / 31.07.2025Թենիս
Պաշտոնական
null

Աշխարհի նախկին 5-րդ ռակետ, կանադուհի Էժենի Բուշարն անցկացրել է իր կարիերայի վերջին մրցախաղը: 

31-ամյա թենիսիստուհին Մոնրեալի WTA-1000 կարգի մրցաշարի երկրորդ շրջանում 2:6, 6:3, 4:6 հաշվով պարտվել է Բելինդա Բենչիչին, ինչից հետո հայտարարել է, որ ավարտում է կարիերան:

«Սա հատուկ պահ է այստեղ՝ Մոնրեալի կենտրոնական կորտում, ձեր առջև կարիերաս ավարտելու համար: Երբ ես երեխա էի և տրիբունաներից դիտում էի մրցախաղերը, երազում էի, որ մի օր ես նույնպես կխաղամ։ Եվ ես մեծացել եմ՝ խաղալով Մոնրեալի կորտերում։ Եվ այն փաստը, որ ավարտում եմ իմ կարիերան այստեղ, բառացիորեն ամբողջական շրջան է»,- ասել է Բուշարը խաղից հետո։

Էժենի Բուշարն «Ուիմբլդոն-2014»-ի մենախաղի եզրափակիչի մասնակից է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ