Աշխարհի նախկին 5-րդ ռակետ, կանադուհի Էժենի Բուշարն անցկացրել է իր կարիերայի վերջին մրցախաղը:
31-ամյա թենիսիստուհին Մոնրեալի WTA-1000 կարգի մրցաշարի երկրորդ շրջանում 2:6, 6:3, 4:6 հաշվով պարտվել է Բելինդա Բենչիչին, ինչից հետո հայտարարել է, որ ավարտում է կարիերան:
«Սա հատուկ պահ է այստեղ՝ Մոնրեալի կենտրոնական կորտում, ձեր առջև կարիերաս ավարտելու համար: Երբ ես երեխա էի և տրիբունաներից դիտում էի մրցախաղերը, երազում էի, որ մի օր ես նույնպես կխաղամ։ Եվ ես մեծացել եմ՝ խաղալով Մոնրեալի կորտերում։ Եվ այն փաստը, որ ավարտում եմ իմ կարիերան այստեղ, բառացիորեն ամբողջական շրջան է»,- ասել է Բուշարը խաղից հետո։
Էժենի Բուշարն «Ուիմբլդոն-2014»-ի մենախաղի եզրափակիչի մասնակից է։
Eugenie Bouchard fights back tears after last tennis match of career https://t.co/cBElst4MQU pic.twitter.com/eN63zzbWbh
— New York Post (@nypost) July 31, 2025
Eugenie Bouchard, you warrior 🤍 I have no words. So much love and respect for you. Congratulations on a wonderful career. Glad you received the ovation you deserve! 🫶🎾🇨🇦@geniebouchard pic.twitter.com/gIWRq8sKFN
— Alyson (@AlysonP7) July 31, 2025


