Logo

Fastex Պրեմիեր լիգա. «Վանը» կամային հաղթանակ տարավ առաջատար «Ուրարտուի» նկատմամբ

16:55 / 11.11.2024Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում Չարենցավանի «Վանը» տնային խաղում 3-1 հաշվով կամային հաղթանակ տարավ Երևանի «Ուրարտուի» նկատմամբ։

Վահե Գևորգյանի գլխավորած թիմից դուբլ գրանցեց գվինեացի հարձակվող Մոմո Տուրեն, մեկ գոլ էլ խփեց նիգերիացի Ջեսե Ակիլան։ Հյուրերից հաշիվը բացել էր ռուս վինգեր Անտոն Կիլինը։

«Վանը» միավորների քանակը հասցրեց 23-ի և 5-րդ տեղում է, «Ուրարտուն» 32 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

Fastex Պրեմիեր լիգա, 16-րդ տուր

«Վան» - «Ուրարտու»` 3-1

Մոմո Տուրե, 19, 70, Ջեսե Ակիլա, 85 - Անտոն Կիլին, 12

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա