Լուկաշ Ֆաբիանսկին վերադարձել է «Վեսթ Հեմ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
40-ամյա դարպասապահը 1 տարվա պայմանագիր է ստորագրել լոնդոնյան ակումբի հետ։
Լեհ ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանի ավարտին ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր ակումբից։ Նա «Վեսթ Հեմ» էր տեղափոխվել 2018թ. հուլիսին, 216 խաղից 55-ում դարպասը պահել է անառիկ։


