Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադի» երկրպագուներից մեկը թիմի նորեկ, բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոյին թանկարժեք ժամացույց է նվիրել։
Սաուդյան Արաբիայի առաջնության առաջին տուրում «Ալ Ռաեդի» նկատմամբ 3-0 հաշվով հաղթանակից հետո ստադիոնից հեռանալիս Ֆաբինյոյին նվիրել են Rolex ժամացույց։ Երկրպագուն ժամացույցը կապել է ֆուտբոլիստի ձեռքին, սակայն քիչ անց այն ընկել է հատակին։
Հիշեցնենք, որ Ֆաբինյոն այս ամռանն անգլիական «Լիվերպուլից» էր տեղափոխվել «Ալ Իթիհադ», որի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ 29-ամյա բրազիլացու տրանսֆերը կազմել է 40 միլիոն ֆունտ ստերլինգ։


