Logo

Սեսկ Ֆաբրեգասը նոր թիմ ունի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:01 / 01.08.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

«Մոնակոյից» հեռացած 35-ամյա իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է իտալական «Կոմո», հայտնում է Իտալիայի Բ Սերիայի պաշտոնական կայքը: Իսպանացի ֆուտբոլիստն ու Բ Սերիան ներկայացնող թիմը ստորագրել են երկու տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: 

«Բարսելոնայի» սան Սեսկ Ֆաբրեգասը բացի կատալոնական թիմում խաղալուց, պաշտպանել էր նաև Լոնդոնի «Արսենալի» և «Չելսիի» գույները:

Իտալիայի Բ Սերիայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 12-ին, հաջորդ օրը «Կոմոն» կընդունի «Կալյարիին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ