Logo

Ֆաբրեգաս. «Մեսին միակն էր, որն ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»»

14:54 / 11.08.2025Ֆուտբոլ
null

«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը կարծում է, որ «Բարսելոնայում» իր նախկին խաղընկեր Լիոնել Մեսին ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը», հայտնում է El Desmarque-ը։

«Մեսին միակ ֆուտբոլիստն էր, որն ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»։ Լամին Յամալը, հավանաբար, այժմ նույնպես այդ մակարդակում է։

Եթե Յամալը շարունակի նույն ոգով աշխատել, նույնպես կարող է գերիշխող լինել այդ մրցանակի համար պայքարում։

Ես մինչև այժմ չեմ հասկանում, թե ինչպես է այդ մրցանակը շնորհվում կամ ինչպես է ինչ որ մեկը մտածում, թե ո՛ր խաղացողը պետք է ստանա այն։ Ուսման Դեմբելեն թրեբլ է գրանցել, և դա պետք է մեծ նշանակություն ունենա։

Մեսին յուրաքանչյուր երեք օրը մեկ երկու գոլ էր խփում։ Նա գերիշխում էր բոլոր ասպեկտներում։ Հասկանում եմ, որ Յամալի համար ամեն ինչ նոր է սկսվել։ Նա ընդամենը 17 տարեկան է։ Պատկերացրեք` ինչ կլինի, երբ 22-23 տարեկան դառնա։ Նա պետք է շարունակի նույն կերպ»,- ասել է իսպանացի մասնագետը։

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ