Իտալական Բ Սերիան ներկայացնող «Կոմոյի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբերգասը խոսել է իր նախկին ակումբակից, ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասին։
«Նախքան Փարիզ տեղափոխվելը Լիոնել Մեսին միայն մեկ ակումբ գիտեր: Նա միշտ կապված էր «Բարսելոնայի», քաղաքի հետ: Նա ծրագրում էր կարիերան ավարտել այնտեղ:
Մենք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ ենք, բայց նաև հասարակ մարդիկ ենք և երբեմն ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում: Նա և իր ընտանիքը բացահայտեցին նոր երկիր, նոր առաջնություն և հիմա նրա ելույթներից կարելի է եզրակացնել, որ երջանիկ է Փարիզում:
Մեսին կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի», ես նույնպես կարող եմ հայտնվել այնտեղ, բայց այս պահին երջանիկ եմ «Կոմոյում»»,- Ֆաբրեգասի խոսքը մեջբերում է Footmercato-ն:
Հիշեցնենք, որ Ֆաբերգասը և Մեսին միասին խաղացել են կատալոնական «Բարսելոնայում»:


