Իտալիայի Ա սերիայի 16-րդ տուրում առաջնության նորեկ «Կոմոն» տնային խաղում 2-0 հաշվով հաղթեց «Ռոմային»։
Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմը հաղթանակը կորզեց ավելացված երրորդ և 6-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ։
«Կոմոն» վաստակեց 15 միավոր և բարձրացավ 16-րդ տեղ։ Հռոմեական ակումբը 16 միավորով 12-րդն է։
Իտալիայի Ա սերիա, 16-րդ տուր
«Կոմո» - «Ռոմա»` 2-0
Ալեսանդրո Գաբրիելոնի, 90+3, Նիկո Պաս, 90+6