Logo

Ֆաբրեգասի «Կոմոյի» հաղթանակը

23:30 / 30.12.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրում «Կոմոն» ընդունեց «Լեչեին» և առավելության հասավ 2-0 հաշվով։

Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմին հաղթանակ պարգևեցին արգենտիացի կիսապաշտպան Նիկո Պասի ու իտալացի հարձակվող Պատրիկ Կուտրոնեի խփած գոլերը։

«Բիանկոբլուն» Իտալիայի ընթացիկ առաջնությունում երկրորդ անգամ սեփական դարպասն անառիկ պահեց. «Կոմոն» 15-րդ տուրում «Ռոմային» պարտության էր մատնել նույն` 2-0 հաշվով։

«Կոմոն» 18 միավորով բարձրացավ 15-րդ տեղ, «Լեչեն» 16-րդն է և ունի 16 միավոր։

Իտալիայի Ա սերիա, 18-րդ տուր​​​​​​

«Կոմո» - «Լեչե»` 2-0 

Նիկո Պաս, 49, Պատրիկ Կուտրոնե, 79

Չիրացրած 11-մետրանոց` Նիկո Պաս, 31 («Կոմո»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա