«Կոմոն» գլխավորող Սեսկ Ֆաբրեգասը ճանաչվել է Իտալիայի Ա Սերիայի ամսվա լավագույն մարզիչ, հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը:
Իսպանացու գլխավորած թիմն ապրիլին Իտալիայի առաջնությունում անցկացրած չորս խաղում հաղթել է, խփել 8 գոլ և բաց թողել 1-ը:
«Կոմոն» 35 տուրից հետո 45 միավորով 10-րդն է:
🇪🇸👏 pic.twitter.com/JNAirKd66s
— Lega Serie A (@SerieA_EN) May 9, 2025