Իտալական «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասն առաջարկ ունի գերմանական «Լայպցիգից», ինչպես նաև իտալական թոփ ակումբներից, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Չնայած շահավետ առաջարկներին՝ իսպանացի մասնագետը մտադիր է մնալ «Կոմոյում»:
Ֆաբրեգասն ակումբի ղեկավարության հետ արդեն պլանավորում է անելիքներն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Նա, մասնավորապես, ցանկանում է, որ Նիկո Պասը մնա թիմում: