Իտալական «Կոմոյի» իսպանացի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը ցանկանում է թիմում տեսնել իր հայրենակից, հանրահայտ դարպասապահ Դավիդ դե Խեային, հաղորդում է Todofichajes-ը:
34-ամյա Դե Խեան այժմ հանդես է գալիս իտալական «Ֆիորենտինայում», սակայն նոր պայմանագիր չկնքելու դեպքում ամռանը կդառնա ազատ գործակալ:
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում իսպանացին անցկացրել է 20 հանդիպում, բաց թողել նույնքան գոլ, իսկ 7 մրցավեճում անառիկ պահել դարպասը:


