Logo

Ֆաբրեգասը մարտահրավեր է նետել Բուֆոնին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:05 / 02.08.2022• ՍՊՈՐՏ
null

Իտալական «Կոմոյի» իսպանացի նորեկ Սեսկ Ֆաբրեգասն անհամբերությամբ է սպասում Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի դեմ խաղալուն: Իտալացին նույնպես ելույթ է ունենում Բ Սերիայում՝ 2021 թվականից պաշտպանելով «Պարմայի» գույները:

«Կարիերայիս ընթացքում 2 անգամ գրավել եմ Բուֆոնի պաշտպանած դարպասը. ինչու՞ դա չանեմ երրորդ անգամ»,- մամուլի ասուլիսում ասել է Սեսկ Ֆաբրեգասը, հաղորդում է Football Italian-ն։
 
Հիշեցնենք, որ Ջանլուիջի Բուֆոնը «Պարմայում» խաղացել է նաև մինչև «Յուվենտուս» տեղափոխվելը՝ 1995-2001 թվականներին: 

Կարիերայի ընթացքում Ֆաբրեգասը ելույթ է ունեցել անգլիական «Արսենալում» և «Չելսիում», կատալոնական «Բարսելոնայում»,  «Մոնակոյում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ