Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին «Մոնցայի» դեմ հանդիպմանը (4-0) հաջորդած մամուլի ասուլիսին գովեստի խոսքեր է ասել Սեսկ Ֆաբրեգասի հասցեին:
«Ես արդեն մտածում եմ «Կոմոյի» դեմ հանդիպման մասին: «Կոմոն» այս մրցաշրջանում արդեն մեկ անգամ հաղթել է մեզ, հիմա էլ նրանք շատ լավ մարզավիճակում են: Կարծում եմ՝ Սեսկ Ֆաբրեգասը 3-4 տարի հետո կարող է լինել Եվրոպայի լավագույն մարզիչներից»,- ասել է Ռանիերին:
Ֆաբրեգասի գլխավորած «Կոմոն» Ա Սերիայի 26-րդ տուրից հետո 28 միավորով 13-րդն է:
«Ռոմա» - «Կոմո» հանդիպումը կկայանա մարտի 2-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին և կհեռարձակվի Fast Sports-ի ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում:


