Logo

Ֆաբրիցիո Ռոմանո. Կանտեն պայմանագիր է կնքել «Ալ Իթիհադի» հետ

17:35 / 07.06.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադ» ակումբի հետ, հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

32-ամյա ֆրանսիացին Լոնդոնում բուժզննում է անցել տեղափոխությունից առաջ: Կողմերը կնքել են երկու տարվա պայմանագիր՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

«Ալ Իթիհադում» Կանտեն կվաստակի տարեկան 100 միլիոն եվրո, որը աշխատավարձից բացի կներառի նաև իմիջային իրավունքներն ու գովազդային գործարքները:

2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը վնասվածքի պատճառով «Չելսիի» կազմում մասնակցել էր ընդամենը 9 խաղի: Անգլիական ակումբի հետ նա 2021 թվականին հաղթել է Չեմպիոնների լիգայի գավաթը:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին «Ալ Իթիհադ» էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալի» ավագ, ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, որը կնքել է երեք տարվա պայմանագիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ