Logo

FAF-ը միասնական երթ կկազմակերպի Հայաստան - Թուրքիա խաղից առաջ (ֆոտո)

22:12 / 15.03.2023Հայկական ֆուտբոլ
Հայաստան-Թուրքիա-2023

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ֆան ակումբը՝ Հայկական առաջին ճակատը (FAF), թուրքերի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղից առաջ միասնական երթ կկազմակերպի դեպի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն:

«Սիրելի երկրպագուներ, մոտենում է Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկը և այն մեզ համար սկսվելու է #կյանքիխաղով։

Հայաստան - Թուրքիա խաղից առաջ մարտի 25-ին՝ ժամը 17:00-ին, FAF-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Ֆրանսիայի հրապարակից (Արամ Խաչատրյանի արձանի մոտից), այն կավարտվի «Հանրապետական» մարզադաշտում: Կարևոր չէ՝ որ տրիբունայից եք աջակցելու մեր հավաքականին, կարևոր է լինել մեկ ամբողջություն, ցույց տալ անսպառ հավատ և տեսնել անմնացորդ նվիրում դաշտում։

Երթի բոլոր մասնակիցներին հորդորում ենք ներկայանալ սև հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստան - Թուրքիա խաղը տեղի կունենա մարտի 25-ին և կմեկնարկի ժամը 21:00-ին: Բոլոր տոմսերը սպառվել են։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա