Կատալոնական «Բարսելոնայի», Մադրիդի «Ռեալի», իտալական «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն տեսաուղերձով աջակցություն է հայտնել «Նոային» «Փյունիկի» դեմ Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի սկզբունքային խաղից առաջ:
«Ողջույն տղաներ: Ես Լուիշ Ֆիգուն եմ: Գիտեմ, որ վաղը շատ կարևոր հանդիպում ունեք անցկացնելու, այն կարող է վճռել առաջնության ելքը: Ֆանտաստիկ մրցաշրջան եք անցկացրել, ապշեցուցիչ թիմ ունեք: Ուզում եմ ձեզ հաջողություն մաղթել վաղվա խաղում:
Արեք այն, ինչ պահանջվում է ձեզնից և վստահաբար կստանաք արժանի չեմպիոնությունը: Առա՛ջ, «Նոա՛»։ Մաղթում եմ լավագույնը»,- նշել է: լեգենդար պորտուգալացին:
«Փյունիկ» - «Նոա» խաղը տեղի կունենա մայիսի 21-ին Շենգավիթի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում, կմեկնարկի ժամը 17:00-ին և կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության ավարտից երկու տուր առաջ «Նոան» 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, մեկ միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Փյունիկին», 6 միավորով՝ լավագույն եռյակը եզրափակող «Արարատ-Արմենիային»: