Logo

Ֆարիոլին հեռացավ «Այաքսից»

13:28 / 19.05.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Ֆարիոլին որոշել է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

36-ամյա մասնագետն իր որոշման մասին արդեն հայտնել է ակումբի ղեկավարությունը։ Նա «Այաքսը» մարզում էր 2024թ. հուլիսից։ Ակումբն իտալացի մարզչի գլխավորությամբ 54 խաղում 35 հաղթանակ է տարել, գրանցել 8 ոչ-ոքի, կրել 11 պարտություն։

«Այաքսը» Նիդերլանդների Էրեդիվիզիի ավարտված մրցաշրջանի 28-րդ տուրից հետո մոտակա հետապնդող ՊՍՎ-ից առաջ էր 9 միավորով, սակայն մայրաքաղաքային ակումբը վերջին 6 խաղում միայն երկու հաղթանակ տարավ, կորցրեց 10 միավոր ու բաց թողեց չեմպիոնությունը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ