Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ֆարուլ» - «Ուրարտու» դիմակայության առաջին խաղի ժամանակացույցը փոխվել է:
Նախապես նշանակված ժամը 21։00-ի փոխարեն հանդիպումը մեկնարկելու է ժամը 21։30-ին, հաղորդում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 27-ին Ռումինիայում, իսկ պատասխան խաղը մեկ շաբաթ անց կանցկացվի «Ուրարտու» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 19:00-ին:
Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայում և որակավորման առաջին փուլում երկխաղյա դիմակայությունում պարտվել էր բոսնիական «Զրինսկիին» (0-1, 3-2, 11մ՝ 3-4): Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլը» նույնպես պայքարը սկսել էր ակումբային գլխավոր եվրագավաթում և պարտվել էր Տիրասպոլի «Շերիֆին» (1-0, 0-3):