Logo

Fast Sports-ը ստացավ հանրապետական սփռման իրավունք

15:19 / 15.09.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Առաջին անգամ Հայաստանն ունի սպորտային ազգային հեռարձակող: «Ֆասթ Սպորտ»-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա: Այսուհետ հայկական ու միջազգային ամենակարևոր սպորտային իրադարձություններին հեռուստադիտողը կհետևի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքով, որը կհեռարձակվի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով: Այն հասանելի կլինի նաև FastTV ՕԹԹ-ի հարթակում: 

«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքը շարունակելու է համագործակցությունը հայկական վերահեռարձակող օպերատորների՝ UCom, Rostelecom, Team և այլ ընկերությունների հետ: «Ֆասթ Սպորտ»-ը շարունակելու է նկարահանել, հեռարձակել ու լուսաբանել հայկական սպորտի բոլոր կարևոր մրցաշարերն ու առաջնությունները:

Գործունեությունը սկսելով 2021 թվականի դեկտեմբերին՝ «Ֆասթ Սպորտ»-ը եթերում էր միանգամից 3 հեռուստաալիքով: Ավելի քան 1.5 տարում հեռարձակման բացառիկ իրավունքով «Ֆասթ Սպորտ»-ն ու «ՖասթԹիՎի»-ն ցուցադրել են Չեմպիոնների լիգայի, եվրոպական ֆուտբոլային թոփ 5 լիգաների, NBA-ի, NHL-ի, UFC-ի, Ֆորմուլա 1-ի, թենիսային մասթերս շարքի մրցաշարերի ամենակարևոր ու դիտարժան առաջնությունները: 2 տարի անընդմեջ «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբանները տեղից՝ 2022-ին Փարիզի «Ստադ դը Ֆրանսից», 2023-ին՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան Օլիմպիական մարզադաշտից մեկնաբանել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումները, մասնակցել թիմերի նախախաղային և հետխաղային ասուլիսներին ու աշխարհահռչակ մարզիչներին և ֆուտբոլիստներին ուղղել հարցեր՝ հնչեցնելով «Ֆասթ Մեդիա» անունը:

Չեմպիոնների լիգայից և թոփ 5 լիգաներից բացի՝ «Ֆասթ Մեդիա»-ն նկարահանել ու հեռարձակել է նաև Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումները: Շարունակելով լավագույն ավանդույթները՝ «Ֆասթ Սպորտ»-ն ու FastTV առցանց հարթակը կհեռարձակեն, կարտադրեն ու կցուցադրեն մարզաշխարհի թոփ առաջնություններն ու սպորտային իրադարձությունները:

ՀՖՖ-ի և «Ֆասթ Մեդիա»-ի գործակցության արդյունքում Հայաստանում 1-ին անգամ կիրառվեց VAR համակարգը: Անխափան եթեր ապահովելու համար հեռուստաընկերությունը տեխնիկապես վերազինվեց, ավելացրեց տեսախցիկների քանակը: Նախկին 5-ի փոխարեն խաղադաշտում աշխատեց 8 օպերատոր: Նկարահանող անձնակազմն էլ վերապատրաստվեց՝ խախտումներն ու վիճելի դրվագները ավելի արդյունավետ արձանագրելու համար: Բացի ՀՊԼ-ի խաղերից, «Ֆասթ Մեդիա»-ն ցուցադրեց, մարզադաշտից քննարկեց ու առաջատար մասնագետների հետ ամփոփեց Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները:
Հայկական ու միջազգային ֆուտբոլային ամենակարևոր խաղերից զատ՝ հեռուստաալիքը բացառիկ իրավունքով նկարահանեց ու հեռարձակեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը՝  10 օր շարունակ լուսաբանելով այն, ինչ կատարվում էր ռինգում և դրանից դուրս: Ֆրանսիական «Կանալ +»-ի հետ գործակցությամբ «Ֆասթ Սպորտ»-ը Կաննից հեռարձակեց անպարտելի Արսեն Գուլամիրյանի՝ WBA վարկածով առաջին ծանր քաշային կարգի չեմպիոնական մենամարտը: Իսրայելական հեռուստաընկերության հետ էլ հեռարձակեց Մուհամեդ Ալիի թոռան մենամարտը: 

2022-ի հուլիսի 18-ին թողարկվեց «Ֆասթ Թիվի» հարթակը՝ առաջինն ու միակը, որ սպորտը հասանելի դարձրեց բոլորի համար, ցանկացած վայրում: Այս ընթացքում «Ֆասթ Մեդիա»-ի կատարած աշխատանքը ներկայացվել է միջազգային հարթակներում: Ընկերությունը համաշխարհային սպորտի, սպորտային տեխնոլոգիական ընկերությունների և սպորտային մուլտիմեդիայի առաջատարների հետ մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների, ինչպես նաև, որպես առաջին Հայկական սպորտային հեռուստաալիք, արժանացել մի շարք մրցանակների՝ իր հաստատուն տեղը գտնելով արտասահմանյան լավագույն սպորտային մեդիաների կողքին:

«Ֆասթ Մեդիա»-ն շնորհակալություն է հայտնում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության գործընկերներին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթում արդար մրցակցության համար և մաղթում իր բազմամյա գործունեության բարեհաջող շարունակություն:

Միացե՛ք Հայկական առաջին ու միակ սպորտային ազգային հեռարձակողին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Լրահոս

13:07 / 04.06.2025 • Ֆուտբոլ

Պոգբան մոտ է ֆրանսիական գրանդի հետ պայմանագիր կնքելուն

12:20 / 04.06.2025 • Ֆուտբոլ

Զիդան, Ինիեստա, Չավի, Պիռլո, Մոդրիչ... ում է ընտրել Իսկոն

11:43 / 04.06.2025 • Ֆուտբոլ

Հայտնի է՝ որքան է «Սիթին» վճարելու Ռեյնդերսի համար

11:32 / 04.06.2025 • Ֆուտբոլ

Միլոշ Կերկեզի համար տրանսֆերային պայքարն ավարտված է

11:18 / 04.06.2025 • Ֆուտբոլ

Անսու Ֆատին նոր ակումբի հետ համաձայնության է հասել

10:44 / 04.06.2025 • Ֆուտբոլ

Վիրցի աղմկահարույց գրառումը. «Ո՞վ ասաց, որ ես 10 համարն եմ ուզում»

10:26 / 04.06.2025 • Ֆուտբոլ

«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում պատժամիջոցների կենթարկվի

00:53 / 04.06.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ռոլան Գարոս». Ալկարասից 1 ժամ 36 րոպե պահանջվեց` կիսաեզրափակիչ դուրս գալու համար

00:27 / 04.06.2025 • Ըմբշամարտ

Բենուր Փաշայանի անվան 6-րդ հուշամրցաշարի եզրափակիչի բոլոր զույգերը

23:51 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Դի Մարցիո. Մոդրիչը պայմանագիր կկնքի «Միլանի» հետ

23:25 / 03.06.2025 • Ֆուտբոլ

BBC. Անգլիայի հավաքականը տաքացվող վրաններ կօգտագործի մարզումների ժամանակ

22:57 / 03.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ազգերի լիգա. Կանանց Հայաստանի հավաքականը վերջին խաղում ոչ-ոքի կորզեց Լիխտենշտեյնից

22:07 / 03.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Նոան» ու Գուստավո Սանգարեն նոր պայմանագիր ստորագրեցին

Պաշտոնական
21:55 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Երեք ակումբ հետաքրքրված է Ծառուկյանի ծառայություններով

21:32 / 03.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Նիդերլանդների հավաքականի դարպասապահը տեղափոխվեց «Բայեր»

Պաշտոնական
20:59 / 03.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հայաստանի Մ21 հավաքականը բաց թողեց հաղթանակը 10 հոգով մնացած Կիպրոսի դեմ խաղում

20:20 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Դի Մարցիո. Էռնանդեսը կարող է վերադառնալ «Աթլետիկո»

19:58 / 03.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ինտերը» հաստատեց. Սիմոնե Ինձագին հեռանում է

Պաշտոնական
19:51 / 03.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բրենթֆորդը» ձեռք բերեց «Լիվերպուլի» դարպասապահին

Պաշտոնական
19:24 / 03.06.2025 • Ֆուտբոլ

«Արարատ-Արմենիայի» պաշտպանը հեռացել է ակումբից

Պաշտոնական
18:59 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Ինձագին հեռանում է «Ինտերից»

18:11 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Մ21. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում

17:51 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Ռաֆայել Նազարյանը հեռացել է «Շիրակից»

17:41 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Փոխվել է 11-մետրանոցի ժամանակ 2 հպման կանոնը

Պաշտոնական
16:59 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Նարեկ Հովհաննիսյանը մոտ է արտերկիր տեղափոխվելուն

16:14 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Գավի. «Նա աշխարհի լավագույն մարզիչն է»

15:51 / 03.06.2025 • Ֆուտբոլ

«Վստահեք ինձ». «Արարատ-Արմենիայի» նոր գլխավոր մարզիչ

15:41 / 03.06.2025 • Այլ մարզաձևեր

fastnews-video-icon
Ֆասթեքսը սպորտի ֆեդերացիաներին տրամադրել է 276 միլիոն դրամ

14:56 / 03.06.2025 • Ֆուտբոլ

The Athletic. «Չելսին» ստիպված կլինի գումար վճարել Սանչոյի հետ համաձայնության չգալու համար

14:31 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Տուլիպան՝ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական
13:50 / 03.06.2025 • Ֆուտբոլ

«Աթլետիկոն» ու թիմի ավագը նոր պայմանագիր են կնքել

Պաշտոնական
13:26 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Լամին Յամալ. «Անհնար է, որ երբևէ խաղամ «Ռեալում»»

12:58 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Ֆեռնանդեշը մերժել է «Ալ Հիլալի» խելահեղ առաջարկը

12:21 / 03.06.2025 • Բասկետբոլ

Ով և ինչու է Նիկոլա Յոկիչին անվանել «Ջոկեր»

11:46 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Բայերը» մերժեց 117 միլիոն եվրո առաջարկը

11:33 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Եղբոր հետքերով. Ջոբ Բելինգհեմը որոշել է տեղափոխվել Գերմանիա

10:56 / 03.06.2025 • Ֆուտբոլ

The Athletic. Մբեմոն որոշել է կարիերան շարունակել մանկունիական գրանդում

10:22 / 03.06.2025 • Թենիս

Ընդամենը 2 ժամ. Ջոկովիչի ու Սիների հանդիպումների արդյունքը

00:58 / 03.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Լեհաստանի հավաքականի հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը տեղափոխվել է «Ալ Դուհայլ»

Պաշտոնական
00:33 / 03.06.2025 • Բասկետբոլ

Քրիս Ջոնսի 13 միավորը. «Վալենսիան» քառորդ եզրափակիչի առաջին խաղում հաղթել է

Հարցում

Աղյուսակներ