Logo

Fast TV-ն Viva-ի բաժանորդներին հասանելի է բացառիկ պայմաններով

14:50 / 09.09.2025Լուրեր
Բացառիկ
null

Հայկական միակ սպորտային մեդիահարթակը՝ Fast TV-ն այսուհետև հասանելի է Viva-ի հաճախորդներին՝ բացառիկ պայմաններով։ Ընկերության կանխավճարային և հետվճարային X, Y և UNLIM սակագնային պլանների բաժանորդները կարող են դիտել սպորտային բովանդակությունը HD որակով՝ առանց բաժանորդագրության վճարի, իսկ հավելվածում դիտելիս՝ առանց ինտերնետ-փաթեթը սպառելու։

«Այսպիսի համագործակցությունը ստեղծում է իրական արժեք բաժանորդների համար՝ թե՛ մեր և թե՛ գործընկերոջ։ Սա շատ ճիշտ լուծում է․ արժեքն արդեն իսկ ընդգրկված է փաթեթի մեջ,  բաժանորդը որևիցե ջանք չի գործադրում, ամեն ինչ շատ հեշտ է ու հարմար։ Մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ, և սա մեր ռազմավարության մաս է կազմում։

Երբ շուկայի առաջատար երկու ընկերություն աշխատում են համատեղ, արդյունքում միշտ ստեղծվում է շատ լավ պրոդուկտ, և սա այդ դեպքն է։ Բոլորիս մաղթում եմ հաջողություն, թող մեր բաժանորդները վայելեն բոլոր այն լուծումները, որոնք մենք ստեղծում են իրենց համար և փորձում հասանելի դարձնել»,- նշեց Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Fast TV-ն առաջարկում է սեփական արտադրության հեռուստահաղորդումներ, հայերեն հնչյունավորմամբ մուլտֆիլմեր, ինչպես նաև միջազգային առաջատար ընկերություններից ձեռք բերված գեղարվեստական, վավերագրական, սպորտային բացառիկ ֆիլմեր, վարկանիշային հեռուստասերիալներ, բազմալեզու աուդիոհեքիաթներ: Մեդիահարթակը սպորտասեր հասարակությանը հասանելի է դարձնում սպորտի ոլորտում տեղական և միջազգային կարևորագույն իրադարձությունները՝ վերլուծելով խաղերի և մրցաշարերի ընթացքն ու արդյունքները։

«Ուրախ եմ Fast TV-ի՝ Viva-ի հետ կարևոր համագործակցության համար, որն առավել մեծ թվով մարդկանց հասանելիություն կտա բացառիկ, հետաքրքիր ու նորարարական բովանդակությանը: Fast TV-ն բացառիկ հնարավորություն է ընձեռում դիտելու համաշխարհային սպորտի ամենադիտարժան առաջնություններն ու մրցաշարերը՝ ֆուտբոլից մինչև UFC, որոնք հասանելի են միայն մեր հարթակում, այսուհետև նաև Viva-ի բաժանորդներին»,- նշեց Fast Media-ի տնօրեն Նարեկ Գյուլումյանը։

Fast TV-ին բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Fast TV հավելվածը կամ այցելել fasttv.am կայք, մուտք գործել անձնական օգտահաշիվ և կարգավորումների բաժնում լրացնել X, Y և UNLIM սակագնային պլաններին բաժանորդագրված հեռախոսահամարը: Հավելվածը հասանելի է App Store-ում և Google Play-ում։

Յուրաքանչյուր օգտատեր ծառայությունից կարող է օգտվել միայն մեկ բջջային սարքով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ