Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկը» Fastex Պրեմիեր լիգայի շրջանակում հյուրընկալվել էր «Վեստ Արմենիային»:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը նվազագույն հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Միակ գոլը հանդիպման մեկնարկում խփեց Սերժ Դեբլեն:
«Փյունիկն» այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցնում է 50-ի ու չորրորդն է մրցաշարային աղյուսակում: «Վեստ Արմենիան» 9-րդ տեղում է 23 միավորով:
Fastex Պրեմիեր լիգա, 28-րդ տուր
«Վեստ Արմենիա» - «Փյունիկ» 0-1
Սերժ Դեբլե, 12


