Fastex Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ալաշկերտը» «Նաիրի» տնային մարզադաշտում մրցեց Առաջին խմբի ներկայացուցիչ Կապանի «Գանձասարի» հետ և պարտվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում։
«Գանձասարը» դարձավ Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի երկրորդ մասնակիցը։ Նոյեմբերի 24-ին քառորդ եզրափակիչի արգելքը հաղթահարել էր նաև Գյումրիի «Շիրակը», որը 2-0 հաշվով հաղթել էր Չարենցավանի «Վանին»:
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը պատրաստել է «Գանձասար» - «Ալաշկերտ» հանդիպման ֆոտոշարքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի գործող գավաթակիրը «Նորավանքն» է, որն այս մրցաշրջանից առաջ դադարեցրել էր գործունեությունը: