Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում Երևանի «Արարատ-Արմենիան» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում մրցեց Գյումրիի «Շիրակի» հետ և հաղթեց 1-0 հաշվով:
Երկրորդ խաղակեսում ինքնագոլի հեղինակ դարձավ «Շիրակի» սերբ պաշտպան Ալեքսա Վիդիչը:
48-րդ րոպեից Վարդան Բիչախչյանի թիմը թվային առավելություն ուներ. խաղադաշտից հեռացվել էր կոտդիվուարցի կիսապաշտպան Դոնալդ Կոդիան, իսկ խաղավերջում հեռացվեցին թիմերի ևս մեկական ներկայացուցիչներ՝ կոլումբացի պաշտպան Կառլոս Պերեսը («Արարատ-Արմենիա») և պաշտպան Արտյոմ Միքայելյանը («Շիրակ»):
«Արարատ-Արմենիան» 50 միավորով երկրորդն է և 6 միավոր է զիջում առաջատար «Ուրարտուին», «Շիրակը» 24 միավորով 6-րդն է:
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկայացնում է հանդիպման ֆոտոշարքը:

























