Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մրցեց ԲԿՄԱ-ի հետ և հաղթեց 2-1 հաշվով:
Վարդան Բիչախչյանի թիմի կազմում աչքի ընկան նիգերիացի եզրային հարձակվող Տետոն Ենեն ու կոլումբացի պաշտպան Ջունիոր Խուլիոն, իսկ ԲԿՄԱ-ի միակ գոլը խփեց 19-ամյա պաշտպան Ռուբեն Աբրահամյանը:
«Արարատ-Արմենիան» 62 միավորով երկրորդն է, նույնքան միավոր ունի նաև մեկ խաղ պակաս անցկացրած «Ուրարտուն»: ԲԿՄԱ-ն 17 միավորով վերջին՝ 10-րդ տեղում է:
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 27-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - ԲԿՄԱ՝ 2-1
Տետոն Ենե, 28, Ջունիոր Խուլիո, 44 - Ռուբեն Աբրահամյան, 21