Երևանի «Արարատը» հաղթանակով ընդհատեց 4 անընդմեջ պարտությունների շարքը Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում։ 25-րդ տուրում երևանյան ակումբը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց «Լեռնային Արցախին» և հաղթեց 2-0 հաշվով: Երկրորդ խաղակեսում մեկական անգամ աչքի ընկան բոսնիացի հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը և 27-ամյա Ռազմիկ Հակոբյանը, որը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը:
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը պատրաստ է հանդիպման ֆոտոռեպորտաժը: