Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» Չարենցավանի քաղաքային ստադիոնում 2-1 հաշվով հաղթեց Երևանի «Արարատին»:
Գյումրիի թիմի գոլերն առաջին խաղակեսում խփեցին կոտդիվուարցիներ, կիսապաշտպան Ալասան Դումբիան և հարձակվող Սամիր Կոնեն: «Արարատից» հաշիվը վերջնամասում կրճատեց հարձակվող Ռազմիկ Հակոբյանը:
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը պատրաստել է հանդիպման ֆոտոշարքը:












'













