Logo

Fastex ՀՊԼ․ «Արարատը» երկու տնային հանդիպում կանցկացնի Աբովյանում

19:25 / 06.02.2023Հայկական ֆուտբոլ
null

Երևանի «Արարատը» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի մեկնարկային տնային հանդիպումները չի կարողանա անցկացնել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ազգային հավաքականի հանդիպումներին ընդառաջ կատարվող նախապատրաստական աշխատանքների պատճառով:

Այդ ժամանակահատվածում «Արարատը» մրցակիցներին կընդունի Աբովյանի քաղաքային մարզադաշտում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ այդ ընթացքում երևանյան ակումբն ունի երկու տնային հանդիպում: Փետրվարի 27-ին կկայանա «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը, իսկ մարտի 9-ին մրցակիցը կլինի Չարենցավանի «Վանը»:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Արարատը» 20 խաղից հետո 22 միավորով 6-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ