Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի մեկնարկային խաղում ԲԿՄԱ-ն 3-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Լեռնային Արցախի» նկատմամբ:
Առաջին կեսում հյուրերի կազմում գոլով աչքի ընկան հարձակվողներ Գևորգ Տարախչյանն ու Գրենիկ Պետրոսյանը: Վերջինն առաջին կեսի վերջնամասում կարող էր դուբլ ձևակերպել, բայց վրիպեց 11-մետրանոցից: Հանդիպման վերջնամասում հաշիվը խոշոր դարձրեց հարձակողական ոճի կիսապաշտպան Գոռ Լուլուկյանը:
22 խաղից հետո «Լեռնային Արցախը» 21 միավորով 7-րդն է, ԲԿՄԱ-ն ունի 16 միավոր ու նախավերջին՝ 9-րդ տեղում է:
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր
«Լեռնային Արցախ» - ԲԿՄԱ՝ 0-3
Գևորգ Տարախչյան, 3, Գրենիկ Պետրոսյան, 32, Գոռ Լուլուկյան, 90+6
Վրիպում 11-մետրանոցից՝ Գրենիկ Պետրոսյան, 45+4