Logo

Fastex ՀՊԼ. «Նոան» գոլառատ խաղում հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

15:58 / 29.11.2022• Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հետնապահ «Նոան» առաջին հաղթանակը տարավ ընթացիկ առաջնությունում։ 19-րդ տուրում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմն ընդունեց «Ալաշկերտին» ու հաղթեց 3-2 հաշվով:

Տանտերերից աչքի ընկան հարձակվողներ Հայկ Ղևոնդյանն ու Լևոն Վարդանյանը և նիգերիացի կիսապաշտպան Գուդնյուզ Իզբոկվեն։ «Ալաշկերտի» գոլերը խփեցին կիսապաշտպաններ Արտակ Եդիգարյանն ու բրազիլացի Տիագո Գալվաոն:

Այս հաղթանակից հետո «Նոան» (18 խաղ) վաստակեց 9 միավոր ու հավասարվեց նախավերջին՝ 9-րդ տեղում գտնվող ԲԿՄԱ-ին։ «Ալաշկերտը» 19 խաղից հետո 34 միավորով երրորդն է։

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր

«Նոա» - «Ալաշկերտ»՝ 3-2

Հայկ Ղևոնդյան, 5, Գուդնյուզ Իզբոկվե, 7, Լևոն Վարդանյան, 64 (11մ.) - Տիագո Գալվաո, 19, Արտակ Եդիգարյան, 77

Fastex ՀՊԼ-ի 19-րդ տուրին ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ