Logo

Fastex ՀՊԼ. «Շիրակ» - «Արարատ» հանդիպման վայրն ու ժամը փոխվել է (ֆոտո)

00:31 / 02.03.2023Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Շիրակ» - «Արարատ» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի հանդիպումը Գյումրիի քաղաքային ստադիոնի փոխարեն տեղի կունենա Չարենցավանի քաղաքային մարզադաշտում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Խաղը տեղի կունենա մարտի 6-ին և 18:00-ի փոխարեն կմեկնարկի 15:00-ին: Այս թիմերի միջև 31-րդ տուրի խաղն էլ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնից տեղափոխվել է Գյումրիի քաղաքային մարզադաշտ:

Հիշեցնենք, որ «Շիրակը» 21 միավորով 8-րդն է, «Արարատը» 22 միավորով 6-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ