Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի երկրորդ խաղում Չարենցավանի «Վանը» Աբովյանի քաղաքային մարզադաշտում 3-1 հաշվով հաղթեց Երևանի «Արարատին»:
Չարենցավանյան ակումբից գոլեր խփեցին ղազախ հարձակվող Դանիլ Անկուդինովը, կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը և հարձակվող Գեղամ Կադինյանը: Փոխարինման դուրս եկած Կադիմյանը «Վանում» նորամուտը նշեց գոլով։ «Արարատի» գոլը խփեց հարձակվող Ռազմիկ Հակոբյանը:
«Արարատը» 75-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով, կարմիր քարտ էր ստացել պաշտպան Վարդան Արզոյանը:
«Վանը» 30 միավորով 5-րդն է, իսկ «Արարատը» 22 միավորով 7-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի մեկնարկային խաղում ԲԿՄԱ-ն ու «Ալաշկերտը» ոչ-ոքի էին խաղացել:
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր
«Արարատ» - «Վան»՝ 1-3
Ռազմիկ Հակոբյան, 90+5 - Դանիլ Անկուդինով, 8, Ռումյան Հովսեփյան, 62, Գեղամ Կադինյան, 90+3