Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» Վայքի «Արևիկ» մարզադաշտում 2-1 հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին»:
«Ուրարտուից» աչքի ընկան ռուս հարձակողական ոճի կիսապաշտպան Օլեգ Պոլյակովն ու ուկրաինացի պաշտպան Եվգենի Ցիմբալյուկը: «Լեռնային Արցախից» միակ գոլը խփեց նիգերիացի հարձակվող Օլաուլուվա Օջետունդեն:
Հանդիպման վերջնամասում խաղադաշտից հեռացվել էր «Ուրարտուի» կիսապաշտպան Կարեն Մելքոնյանը:
«Ուրարտուն» 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լեռնային Արցախը» 18 միավորով 5-րդն է:
Տուրի մյուս խաղում «Արարատը» Չարենցավանի քաղաքային մարզադաշտում 2-0 հաշվով առավելության հասավ «Վանի» նկատմամբ:
Գոլեր խփեցին կոտդիվուարցի հարձակվողներ Ամարա Տրաորեն և Արմանդ Դագրուն:
«Արարատը» 14 միավորով 8-րդն է, իսկ «Վանը»՝ 17 միավորով 6-րդը:
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր
«Լեռնային Արցախ» - «Ուրարտու»՝ 1-2
Օլաուլուվա Օջետունդե, 5 - Օլեգ Պոլյակով, 35, Եվգենի Ցիմբալյուկ, 44
Հեռացում՝ Կարեն Մելքոնյան, 85 («Ուրարտու»)
«Վան» - «Արարատ»՝ 0-2
Ամարա Տրաորե, 27, Արմանդ Դագրու, 37








