Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի երկրորդ խաղում առաջատար «Ուրարտուն» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մրցեց ԲԿՄԱ-ի հետ ու հաղթեց 2-0 հաշվով:
Հանդիպման վերջնամասում դուբլի հեղինակ դարձավ ռուս հարձակվող Թեմուր Ջիկիան:
«Ուրարտուն» 59 միավորով առաջին տեղում է, իսկ ԲԿՄԱ-ն 17 միավորով 9-րդն է:
Հիշեցնենք, որ օրվա մյուս խաղում գործող չեմպիոն Երևանի «Փյունիկը» Վայքի «Արևիկ» ստադիոնում 6 անպատասխան գնդակ էր ուղարկել «Լեռնային Արցախի» դարպասը:
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր
ԲԿՄԱ - «Ուրարտու»՝ 0-2
Թեմուր Ջիկիա, 75, 90+7
Fastex ՀՊԼ. ԲԿՄԱ - «Ուրարտու». Մեկնարկային կազմեր