Logo

Fastex-ի աջակցությամբ Երևանում ընթանում է ֆուտզալի սիրողական մրցաշար

18:00 / 13.07.2023• Ֆուտզալ
null

«Ֆուտզալ լիգայի» կողմից 7-րդ տարին անընդմեջ անցկացվող մրցաշարն այս անգամ ունի Fastex Conference League անվանումը: Մրցաշարի գարնանային խաղաշրջանի մասնակից 30 կազմակերպությունների աշխատակիցներից բաղկացած թիմերը բաժանվել են 3 կոնֆերենցիաների՝ ֆինանսաբանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների և արդյունաբերական: Կոնֆերենցիաների հաղթողները միմյանց միջև որոշելու են Fastex Conference League-ի չեմպիոնին: 

Fastex Conference League-ի հանդիպումները տեղի են ունենում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում: Մրցաշարը միավորում է ոչ միայն տարբեր ընկերությունների՝ ֆուտզալի սիրահար աշխատակիցներին, այլև նրանց գործընկերներին, որոնք գալիս են՝ երկրպագելու ու աջակցելու իրենց կազմակերպությունների թիմերին: Ընկերությունների համար մրցաշարը դարձել է թիմբիլդինգի յուրահատուկ և արդյունավետ գործիք: 

«Սա շատ լավ հնարավորություն է տարբեր ընկերությունների մասնագետներին դրսևորելու իրենց ոչ միայն իրենց մասնագիտությունում, այլև սպորտում, մրցելու միմյանց հետ, ձևավորելու կապեր»,- նշում է մրցաշարի հովանավոր Fastex ընկերության հանրային կապերի պատասխանատու Անդրանիկ Սևոյանը:

Ի դեպ, Fastex-ը մրցաշարում ներկայանում է ոչ միայն որպես հովանավոր, այլև ունի նաև իր աշխատակիցների թիմը, որը չեմպիոնի հավակնորդներից մեկն է: 

Մրցաշարն օգնում է ոչ միայն մասնակից կազմակերպություններին, այլև բուն մարզաձևի՝ ֆուտզալի զարգացմանը:

«Ֆուտզալ լիգայի» հիմնադիր, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը շատ բարձր է գնահատում այս մրցաշարի դերը՝ մարզաձևի մասսայականացման գործում:

«Նման մրցաշարերում շատ հաճախ ի հայտ են գալիս բավականին որակյալ խաղացողներ, իսկ երբեմն՝ նաև թիմեր, որոնք հետագայում ավելի են հմտանում ու համալրում Հայաստանի ավելի բարձր մակարդակի առաջնությունները, օրինակ՝ Ա լիգան: Ֆուտզալի զարգացման հարցում մրցաշարը միանշանակ կարևոր դերակատարություն ունի»,- կարծում է Նազարեթյանը: 

Հուլիսի ընթացքում մրցաշարում հայտնի կդառնան եզրափակիչի մասնակիցները, որոնք կպայքարեն Fastex Conference League-ի չեմպիոնի տիտղոսի համար: Իսկ աշնանը կմեկնարկի նոր խաղաշրջանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ