Fastex Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի կենտրոնական խաղում Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում հանդիպեցին գործող չեմպիոն «Նոան» և «Ալաշկերտը»: Սանդրո Պերկովիչի և Վահե Գևորգյանի գլխավորած թիմերը գրանցեցին 2-2 հաշիվը:
«Նոայից» գոլ խփեցին Գոռ Մանվելյանն ու Հովհաննես Համբարձումյանը, «Ալաշկերտից» դարպասի գրավմամբ աչքի ընկան Կարեն Նալբանդյանն ու Մոմո Տուրեն:
«Նոան» 22-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտ էր ստացել պաշտպան Դավիդ Սուալեհեն:
«Նոան» 22 միավորով 5-րդն է, «Ալաշկերտը»` 29 միավորով երկրորդը:
Fastex Պրեմիեր լիգա, 14-րդ տուր
«Նոա» - «Ալաշկերտ»` 2-2
Գոռ Մանվելյան, 14 (11մ), Հովհաննես Համբարձումյան, 38 - Կարեն Նալբանդյան, 25 (11մ), Մոմո Տուրե, 73
Չիրացված 11մ` Մոմո Տուրե, 73 («Ալաշկերտ»)
Հեռացում` Դավիդ Սուալեհե, 22 («Նոա»)
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


