Logo

Fastex ՊԼ. «Ալաշկերտը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ

17:57 / 21.09.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի վերջին խաղում «Ալաշկերտն» Արմավիրի` Հակոբ Տոնոյանի անվան ստադիոնում ընդունեց Կապանի «Գանձասարին» և հաղթեց 2-0 հաշվով:

Գոլ խփեցին թիմի ավագ Կարեն Նալբանդյանն ու Էդգար Փիլոյանը:

Ի դեպ, սեպտեմբերի 21-ին ծննդյան տարեդարձն է նշում «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը: Նրա թիմը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և 6 խաղից հետո 15 միավորով առաջին տեղում է, «Գանձասարը» 7 հանդիպումից հետո 6 միավորով 8-րդն է:

Fastex Պրեմիեր լիգա, 7-րդ տուր

«Ալաշկերտ» - «Գանձասար»` 2-0

Կարեն Նալբանդյան, 15, Էդգար Փիլոյան, 78

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ